ՌԴ և Հորդանանի զինվորականները համակարգելու են գործողությունները Ամանում աշխատանքային մեխանիզմի միջոցով՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հորդանանցի գործընկեր Նասեր Ջոդի հետ հանդիպման արդյունքներով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը համոզված է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ:
Անցած գիշեր Ադրբեջանի մայրաքաղաքում ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են իսլամիստ արմատականների հետ կապերի մեջ կասկածվող 42 մարդու՝ հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը:
Վիեննայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման առանցքում սիրիական ճգնաժամի կարգավորումն է: Նրանք հանդիպել են «Իմպերիալ» հյուրանոցում՝ փակ դռների հետևում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է բուհի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնց շրջանակներում ՀԱԱՀ մասնաշենքում բացվել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան:
Աղանդավորներով ողողվել է ողջ հանրապետությունը: Երբևէ Հայաստանում այսքան աղանդավոր չէր եղել. ամեն քայլափոխի կհանդիպես մարդկանց, ովքեր աղանդավորական թերթիկների «ծանուցումներով» փորձում են իրենց մութ մտքերը վզիդ փաթաթել, եթե մի փոքր ոտքդ կախ գցես: Սա ամենատարածված քարոզչական ձևն է:
Տակավին 1989-ն էր, երբ տողերիս հեղինակին, լրագրողական աշխատանքիս բերումով, առիթ ստեղծվեց ծանոթանալու, այնուհետև մամուլում ներկայացնելու այն ժամանակ բոլորովին անհայտ, բայց խոր ու հախուռն մի բանաստեղծի՝ Կարո Առաքելյան անուն-ազգանունով։
Միշտ ալ համախոհներ, գաղափարակիցներ կը հանդիպին իրարու, նոյնիսկ այս տարածքին վրայ եւ կը կազմեն ԿՈՐԻԶ մը՝ միեւնոյն արժէքները կրող, միեւնոյն արժէքները դաւանող...
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...